Հայաստանի ազգային հավաքականը չի վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից. Էդուարդ Սպերցյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել "РБ Спорт"-ին՝ նոր մրցաշրջանի մեկնարկի, եվրոպական ակումբների հետաքրքրության և Հայաստանի հավաքականի՝ 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունների մասին։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ։ 

-Դուք գոլ խփեցիք և գոլային փոխանցում կատարեցիք «Կրասնոդար»-ի առաջին խաղում՝ որպես ՌՊԼ-ի գործող չեմպիոն։ Ի՞նչ կարող եք ասել «Պարի ՆՆ»-ի հետ կայացած խաղի մասին։

-Իհարկե, շատ դժվար խաղ էր։ Բայց մրցաշրջանի սկիզբը միշտ դժվար է լինում, այլ կերպ լինել չի կարող։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Կրասնոդարը» վստահորեն հաղթեց «Պարի ՆՆ»-ին։ Այո, մեր բախտը բերեց, բայց առանց դրա չես կարող։

-Ի՞նչ սպասելիքներ կան նոր մրցաշրջանից։

-«Կրասնոդար»-ը ցանկանում է ապացուցել իր կարգավիճակը՝ որպես ՌՊԼ-ի չեմպիոն։ Մեր թիմի համար յուրաքանչյուր հաջորդ խաղ եզրափակչի նման է։ Կարծում եմ, որ հիմա մեր մրցակիցները որոշակի վերաբերմունք կունենան մեր նկատմամբ, բոլորը կպայքարեն և կփորձեն խաղալ իրենց լավագույն խաղը։ Բայց մենք նաև ավելի մոտիվացված ենք դառնում, քան նախորդ մրցաշրջանում։ 

-Ինչպե՞ս են նորեկները տեղավորվում թիմում՝ Ժուբալը, Դուգլաս Աուգուստոն, Գուստավո Ֆուրտադոն։ 

-Շատ լավ խաղացողներ են միացել «Կրասնոդար»-ին, և նրանք հեշտությամբ են մերվել թիմին։ Ի վերջո, մեր ակումբում կան շատ լեգեոներներ, որոնք խոսում են անգլերեն։ Այնպես որ, նորեկները խնդիրներ չունեն հարմարվելու հետ կապված։ Մենք ունենք լավ թիմ, որտեղ բոլորը փորձում են օգնել միմյանց։ 

-Ինչպե՞ս են եվրոպական ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը ազդում Ձեզ վրա։

-Ես արդեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին։ Արդեն երեք տարի է, ինչ տարբեր լուրեր են շրջանառվում։ Բայց երբ կոնկրետ առաջարկներ լինեն, այդ ժամանակ կխոսենք։

-Լրատվամիջոցները գրում են ՊՍԺ-ի և «Ժիրոնա»-ի հետ բանակցությունների մասին։

- Ես անձամբ դեռ որևէ կոնկրետ բան չգիտեմ։

- Բայց եթե ընտրության հնարավորություն ունենայիք, ո՞ր առաջնությունը կընտրեիք՝ Ֆրանսիա՞ն, թե՞ Իսպանիան։ 

- Եկեք հիմա դրա մասին չխոսենք։ Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել։

- Եվրոպական ֆուտբոլի մասին խոսելիս՝ չենք կարող չհարցնել ռուսական թիմերին միջազգային մրցաշարերից որակազրկելու մասին: Ե՞րբ կտեսնենք վերադարձը եվրոպական մրցաշարեր: 

- Չգիտեմ, բայց մենք, իհարկե, ուզում ենք խաղալ եվրոպական մրցաշարերում և սպասում ենք, որ ռուսական ակումբները վերադառնան համաշխարհային մրցաշարեր:

- Հայաստանի հավաքականը՝ ի տարբերություն Ռուսաստանի հավաքականի, մասնակցում է պաշտոնական մրցաշարերին և սեպտեմբերին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կխաղա նախ Պորտուգալիայի, ապա՝ Իռլանդիայի դեմ։ Ի՞նչ տրամադրություն կա այդ խաղերի առթիվ։

- Հայաստանի ազգային ընտրանին չի վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք խաղերում։ 

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ հասնելու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ 

- Բարձր մակարդակի թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել, բայց մենք վճռականորեն տրամադրված ենք ֆուտբոլ խաղալ և կփորձենք մեր ուժերը։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը