Իրան

Թեհրանը շարունակում է աշխատել հրթիռային ծրագրի զարգացման վրա․ Արաղչի

2 րոպեի ընթերցում

Թեհրանը շարունակում է աշխատել հրթիռային ծրագրի զարգացման վրա․ Արաղչի

Իրանի հրթիռային ծրագիրը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, Թեհրանը շարունակում է աշխատել դրա զարգացման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ մենք լավ վիճակում ենք: Այդ հնարավորությունը դեռևս առկա է», - ասել է նա ՝ պատասխանելով երկրի հրթիռային ծրագրի վիճակի մասին հարցին։ 

«Մեր հրթիռները պաշտպանության ամենահուսալի միջոցն են, ուստի մենք շարունակում ենք աշխատել մեր հրթիռային ծրագրի վրա», - նշել է Արաղչին։

Նախարարի խոսքով՝ Իրանի հրթիռային ծրագիրը ծառայում է բացառապես հնարավոր հակառակորդներին զսպելուն։ 

«Դրանք նախատեսված չեն հարձակման համար, այլ պաշտպանության համար են։ Կարող եմ վստահեցնել ձեզ, որ իրանական հրթիռները երբեք հագեցած չեն լինի միջուկային մարտագլխիկներով», - ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում