Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր

2 րոպեի ընթերցում

Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը հայտարարում է մեկամսյա անվճար կրթական ծրագրի անցկացման մասին։ Ծրագիրը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ FPV դրոնների կառուցվածքի, կառավարման և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև կծանոթանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։

Դասընթացին կմասնակցեն 15 մասնակից։ Մասնակիցները կընտրվեն հիմնվելով նրանց մոտիվացիայի, հետաքրքրվածության և համայնքի նախորդ նախաձեռնություններին ցուցաբերած ակտիվ ներգրավվածության վրա։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն տեսական և գործնական քննություն և կստանան հավաստագրեր: Լավագույն ուսանողները կձևավորեն հավաքական թիմ՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։

«Ucom-ում մենք առանցքային տեղ ենք տալիս երիտասարդների շրջանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դրոնների կառավարումը ոչ միայն արդիական ոլորտ է, այլև գործնական հմտություն, որը կարող է ստեղծել իրական հեռանկարներ։ Մեր նպատակն է աջակցել երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնպաստի թե՛ սեփական հաջողությունների ձեռքբերմանը, և թե՛ թվային Հայաստանի զարգացմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր հաջողություններ։ Ընկերական և փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է։ Փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում, մրցել աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ և զարգացնել FPV դրոնների կրթական ու սպորտային միջավայրը Հայաստանում» - նշել է «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Գրանցումը բաց է, և բոլոր ցանկացողները կարող են անցնել համապատասխան հղումով և լրացնել գրանցման հայտը։

Մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Խմբերի կազմավորումից հետո կհրապարակվեն դասընթացի բոլոր մանրամասները՝ անցկացման ժամանակացույցը և վայրը։ 

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի