Եվրոպա

Իտալիայի դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Դիլիջանում հայ-իտալական միջազգային հյուրընկալության դպրոց բացելու նախաձեռնության առնչությամբ

3 րոպեի ընթերցում

Իտալիայի դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Դիլիջանում հայ-իտալական միջազգային հյուրընկալության դպրոց բացելու նախաձեռնության առնչությամբ

Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսանդրո Ֆերանտին Իտալիայի դեսպանատանը հյուրընկալել է հեղինակավոր Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի ներկայացուցիչ Մասիմո Բոկուսին։ Վերջինս դեսպանատանը հյուրընկալվել է այս աշնանը Դիլիջանում բացվող Apicius Armenia նոր միջազգային հյուրընկալության դպրոցի պաշտոնական բացման նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է Իտալիայի և Հայաստանի միջև կրթական գերազանցության և մշակութային փոխանակման խթանման համատեղ հանձնառությունը: Դեսպան Ֆերանտին իր աջակցությունն է հայտնել Apicius Armenia-ի առաջիկա բացմանը, որը մշակվում է տեղական և միջազգային հաստատության հետ համագործակցությամբ՝ տարածաշրջան բերելու համաշխարհային մակարդակի հյուրընկալության և խոհարարական կրթություն:

«Apicius Armenia-ն ներկայացնում է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր և կարևոր գլուխ: Այս նախաձեռնությունը ոչ միայն ամրապնդում է կրթական և մշակութային կապերը, այլև հիմք է դնում նորարարության և մասնագիտական ​​աճի համար՝ Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում: Մենք ուրախ ենք աջակցել մի նախագծի, որը արտացոլում է իտալական լավագույն փորձը՝ միաժամանակ արձագանքելով Հայաստանի դինամիկ ապագային», - նշել է դեսպան Ֆերանտին

Հյուրընկալության կառավարման, սննդի և գինու ուսումնասիրությունների մասնագիտացված միջազգային հյուրընկալության դպրոց Apicius Armenia-ն, շուտով կբացի իր դռները Դիլիջանում: Այն կծառայի որպես համանուն իտալական հանրահայտ կրթական հաստատության հայկական մասնաճյուղ:

Apicius Armenia-ն տարածաշրջանի ուսանողներին կառաջարկի հյուրընկալության կառավարման, խոհարարական արվեստի, գինու ուսումնասիրությունների և այլ ոլորտներում համաշխարհային ճանաչում ունեցող դասընթացների հնարավորություն՝ հիմնված Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Apicius դպրոցի ակադեմիական չափանիշների վրա:

Նախագիծը կնպաստի Հայաստանի՝ որպես կրթության, զբոսաշրջության և ներդրումների համար զարգացող ուղղության հեղինակության աճին, միաժամանակ պատրաստելով մասնագետների նոր սերունդ՝ համաշխարհային հյուրընկալության ոլորտում հաջողության հասնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում