Սպորտ

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Եզրափակիչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակիչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Մրցաշարի ընթացքում Լևոն Արոնյանը հաղթել է մի խումբ հեղինակավոր մրցակիցների, այդ թվում՝ քառորդ եզրափակչում աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային, իսկ թայ-բրեյքում՝ աշխարհի ռեկորդակիր Մագնուս Կարլսենին:

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում