Տնտեսություն

ՀՀ-ն և Բուլղարիան միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխություն են իրականացրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և Բուլղարիան միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխություն են իրականացրել

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվել են Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի հետ հանդիպմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։

«Իմ խոսքում երախտագիտությունս եմ հայտնել հյուրընկալության և կառուցողական քննարկումների համար՝ կարևորելով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում կայացած երկխոսության արդյունավետությունը։

Քննարկումներն ավարտվեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին գործող համաձայնագրում փոփոխության վերաբերյալ արձանագրության ստորագրման արարողությամբ: Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, բուլղարական կողմից՝ փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովը»,- հայտնել է Մխիթար Հայրապետյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում