Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում

3 րոպեի ընթերցում

Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել սցենարիստի հետ, քանի որ կինոնկարում ներկայացված ժամանակաշրջանն իրեն շատ հետաքրքիր է։

Սկզբում «84-ի ամառը» նկարահանվել է որպես սերիալ, հետո  վերածվել է լիամետրաժ ֆիլմի։  Հովհաննիսյանը խոստովանում է՝ շատ բարդ է եղել  թե՛ սցենարային, թե՛ տեխնիկական առումով դա անելը։ Կարծում է՝ դա իրենց հաջողվել է։

Ֆիլմը մեկ անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ում։ Հայաստանում առաջին անգամ էր ցուցադրվում։

Հովհաննիսյանը ոգևորված է, որ կինոնկարի երևանյան պրեմիերան  կազմակերպվել է  մի փառատոնի ընթացքում, որում ներկայանում են կինոաշհարհի համաշխարհային դեմքերը։

«84-ի ամառը» ֆիլմում զուգահեռ երկու իրականություն է ներկայացվում՝ 1984 և 2024 թվականները։ Հանդիսատեսն ակամայից վերհիշում է 1980-ականների երաժշտությունը, կինոարվեստը, մոդան, մարդկանց նիստուկացն ու ապրելակերպը։ Ակնհայտ է մի բան՝ կան արժեքներ, որոնք հարատև են բոլոր ժամանակներում։

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Արթուր Կարապետյանը, Լևոն Հարությունյանը, Թելման Խաչատրյանն ու Ներսես Ավետիսյանը։ Ֆիլմում  նաև նկարահանվել են Հռիփսիմե Նահապետյանը, Ժաննա Վելիցյանը, Օլյա Հակոբյանը, Անի Պետրոսյանը, Իշխան Ղարիբյանը, Էրվին Ամիրյանը, Արաքսյա Խաչատրյանը և այլք։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն նեկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Պատվավոր հյուրերից են Ամիր Նադերին, Ջաֆար Փանահին, Մարկո Մյուլերը, Աբդեռահման Սիսակոն, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ 

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը