Տնտեսություն

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) կիրառմամբ ԱՄՀ կողմից 2025 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ընդգծելով արձանագրված ակնհայտ առաջընթացը։

Ըստ աղբյուրի՝ տրամադրվող օժանդակությունների շրջանակում Ասիական զարգացման բանկը կարևորել է ծրագրերի ավարտից հետո հաշվետվողականության մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա առաջնահերթությունների հստակեցումը՝ ԱԶԲ և ԶՖԳ առաջիկա տարիների ռազմավարական ուղղությունների շրջանակում։

Քննարկվել են նախկինում ներկայացված տեխնիկական աջակցության կարիքների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև հարկային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքները, ներառյալ՝ խաղային և կրիպտոարժույթների հարկման ոլորտները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա տարիներին նախատեսվող ՊԵԿ հարկային ու մաքսային նոր ռազմավարությունների նախագծերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում