Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոն շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ներկայացված են 28 սև-սպիտակ բնապատկերներ, որոնք արվեստագետը ստեղծել է տարիների ընթացքում՝ ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Վերնագրերից ու տարեթվերից զերծ՝ այս լուսանկարներում պատկերված են ճանապարհներ, որոնց շուրջ տարածվող բնական միջավայրը և մարդկային հետքերը վերածվում են այլաբանական խորհրդանիշների:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի բացման ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։ 

Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել ցուցադրության բացման կապակցությամբ: Նրա նշմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տարեցտարի  փոփոխվում է, որը  խոսում է ոչ միայն զարգացման, այլև աշխարհին համահունչ լինելու և միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայկական կինոյի դիրքավորման մասին. 

«Սա  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային որակավորման նշանն է, ինչի մասին փաստում է նաև սիրելի մաեստրոների՝ Ջաֆար Փանահիի, Ամիր Նադերիի  ներկայությունը Հայաստանում: Կինոյի զարգացման ծրագիրը պետության օրակարգում է, և մենք աջակցում ու խրախուսում ենք  փառատոնի կազմակերպմանը՝ ի թիվս մի քանի այլ փառատոների ու նախաձեռնությունների»:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակում կինոցուցադրություններին զուգահեռ անցկացվում են նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ, հանդիպումներ, ցուցադրություններ։

«Անհայտ նպատակակետ» ցուցադրության շրջանակում անվանի ռեժիսորներ Ջաֆար Փանահին և Ամիր Նադերին ներկայացրել են իրենց պատմությունները և համագործակցությունն իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի հետ՝ կիսվելով տարբեր տարիների հիշողություններով:

Ինչպես իր ֆիլմերում, այնպես էլ լուսանկարչական աշխատանքներում Քիառոստամին շեշտադրում է ճանապարհորդությունը՝ որպես կյանքի անցողիկության և բնության հավերժության հակասական հարաբերությունն ըմբռնելու գլխավոր ուղի։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։ Լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։

«Անհայտ նպատակակետ» ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը։

 

Հայերեն فارسی Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում