Հայաստան

Միջազգային բաց մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար

1 րոպեի ընթերցում

Միջազգային բաց մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինաշխատանքների տեխհսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար

«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը: 

Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղումով:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում