Սպորտ

«Նոա»-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Նոա»-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոա»-ն ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ»-ի հետ` 2:2: «Նոա»-ի կազմում աչքի են ընկել Իմրան Ուլադ Օմարն ու Ալեն Գրգիչը:

«Բուդուչնոստ»-ի կազմում աչքի են ընկել Իգոր Իվանովիչը և Պետար Գրբիչը։ 

Քանի որ ՉԼ որակավորման առաջին փուլում «Նոա»-ն հաղթել էր նվազագույն հաշվով, թիմը դուրս եկավ երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը հունգարական «Ֆերենցվարոշ»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում