Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները լավագույնս դրսևորվում են փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության միջոցով․ Տիգրան Խաչատրյան

4 րոպեի ընթերցում

Աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակներում առանձնակի կարևորություն ունի ժողովրդավարական ուղին, ազատությունը, խաղաղությունն ու հավասարությունն ընտրելու վճռականության վերահաստատումը։ Բաստիլի գրավման օրը նշանավորում է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների հաղթանակը, ուստի հուլիսի 14-ի տոնը նշելը նշանակում է ևս մեկ անգամ արժևորել և ընդգծել ժողովրդի կամքը, ժողովորդավարությունն ու պետություն կերտելու հաստատակամությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ՀՀ-ում այդ երկրիդեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

«Վերոհիշյալ արժեքները, որոնք ֆրանսիացիներն ընտրել են ավելի քան 200 տարի առաջ և որոնց ջատագովն են առայսօր, կիսում ենք նաև մենք և այդ համընդհանուր արժեքների վրա կառուցում ենք մեր առանձնաշնորյալ և պատմականորեն բարեկամական հարաբերությունները։ Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները լավագույնս դրսևորվում են ինչպես քաղաքական սերտ երկխոսության, տնտեսական, կրթական, մշակութային կապերի, ապակենտրոնացված և պաշտպանական համագործակցության, այնպես էլ հայ և ֆրանսիացի ժողովուրդների փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության միջոցով»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Նա հավելեց, որ 2025 թվականը, ինչպես և նախորդ տարիները Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության տեսանկյունից եղել են դինամիկ և նշանավորվել են ինչպես բարձր մակարդակի երկկողմ փոխայցելություններով, այնպես էլ դրանց արդյունքում գրանցված առարկայական արդյունքներով։ 

«Բարձրաստիճան փոխայցերին զուգահեռ տեղի են ունեցել նաև մի շարք նշանակալի իրադարձություններ, որոնցից կցանկանայի առանձնացնել Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի, ինչպես նաև այս ամսվա սկզբին Փարիզում ՀՀ-ի և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև առաջին տարեկան խորհրդակցությունների անցկացումը։ Շնորհավորում եմ բոլորիս՝ երկկողմ դինամիկ և հագեցած օրակարգի, ինչպես նաև համագործակցության նման բարձր մակարդակի կապակցությամբ։ Սա ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ֆրանսիական կողմին՝ մեզ ցուցաբերվող աջակցության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության պաշտպանության և Հարավային Կովկասում արդար ու հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, միջազգային ատյաններում համագործակցության, ԵՄ-ՀՀ օրակարգի ամրապնդման, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի շրջանակում աջակցության և համագործակցության համար»,- նշեց Խաչատրյանը։

Փոխվարչապետի հավաստմամբ՝ Հայաստանի կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ուղղություններով՝ կրթություն և մշակույթ, ՏՏ ոլորտ և պաշտպանություն, ենթակառուցվածքներ, կայուն զարգացում և կլիմա։ Խաչատրյանը վստահեցրեց, որ ՀՀ-ն հետայսու ևս ջանքեր կգործադրի երկկողմ առանձնաշնորյալ հարաբերությունները լիիրավ ռազմավարական գործընեկության վերածելու ուղղությամբ՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների։  

Հայերեն Français Русский

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան