Հայաստան

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

1 րոպեի ընթերցում

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ հավելելով, որ այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին:

Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

«Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։

Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս»,-տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում