ՀՀ նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։

«Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրված գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր հայագիտությանը և առհասարակ գիտությանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ վերլուծելով վերջին հինգ տարիների պետական քաղաքականությունն ու առաջիկա հնգամյա ծրագրերը՝ հստակ նկատելի է, որ հիմնական շեշտադրումները դրվում են կրթության և գիտության վրա։

Նշվում է, որ, խոսելով տեխնոլոգիական առաջընթացի և արհեստական բանականության դարաշրջանի մասին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ձգտման պայմաններում կրթության և գիտության դերը միայն աճում է։ Այդ համատեքստում նա նաև կարևորել է հայագիտությունը՝ որպես ազգային ինքնության պահպանման և միջազգային գիտական համագործակցության խորացման հիմնաքար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ դոցենտ Աննա Սիրինյանը նշել է, որ նախագահի քաջալերող խոսքերը մեծապես ոգեշնչում են իրեն։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աշխատել և համատեղել ջանքերը՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Նախագահը նրանց ջերմորեն շնորհավորել և հաջողություն է մաղթել հետագա գիտական գործունեության մեջ։

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն