Աշխարհ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվել են խստացնել միգրացիոն վերահսկողությունը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պայմանավորվել են խստացնել միգրացիոն վերահսկողությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 10-ին հայտարարել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը խստացնելու նոր միջոցառումների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են նաև խորացնել համագործակցությունը պաշտպանության և միջուկային ոլորտներում՝ աճող գլոբալ անկայունության պայմաններում։

Նշվում է, որ բրիտանական կողմը ակնկալում է, որ Ֆրանսիան կիրականացնի միգրացիայի ոլորտում համագործակցության և «շոշափելի արդյունքների» ապահովման վերաբերյալ տրված խոստումները։

Միգրացիոն քաղաքականությունը դարձել է Սթարմերի ներքաղաքական հիմնական մարտահրավերներից մեկը։ Նախորդ տարի հաղթանակ տանելուց հետո նա բախվել է ներգաղթի աճի, հատկապես՝ փոքր նավակներով ժամանող ապաստան հայցողների խնդրին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին արդեն ավելի քան 21 հազար մարդ մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ սահմանելով նոր ռեկորդ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում