Աշխարհ

Հռոմի համաժողովում Ուկրաինայի վերականգնման համար 10 մլրդ եվրոյի պարտավորություն է ստանձնվել

1 րոպեի ընթերցում

Հռոմի համաժողովում Ուկրաինայի վերականգնման համար 10 մլրդ եվրոյի պարտավորություն է ստանձնվել

Հռոմում հուլիսի 10-11-ը անցկացվող Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված չորրորդ միջազգային համաժողովի ընթացքում մասնակցող երկրները ստանձնել են Կիևին աջակցելու շուրջ 10 մլրդ եվրոյի պարտավորություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «DW»-ն, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։

«Կարծում եմ՝ մենք պետք է հպարտանանք այն արդյունքով, որին միասին հասել ենք այսօր։ Սա բոլորի համատեղ աշխատանքն է՝ պետությունների, միջազգային կառույցների, ֆինանսական ինստիտուտների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար հատվածի և քաղաքացիական հասարակության։ Այսօրվա համաժողովում միասին մենք ստանձնել ենք ավելի քան 10 միլիարդ եվրոյի պարտավորություններ»,– ընդգծել է Մելոնին:

Իտալիայի վարչապետը նաև խիստ քննադատել է Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից մշակութային արժեքների ոչնչացումը՝ ընդգծելով, որ եկեղեցիներն ու թանգարանները ընդհանուր եվրոպական ժառանգության մաս են։ Մելոնին խոստացել է, որ այդ մշակութային կառույցները վերականգնվելու են։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում