Հայաստան

Հյուրանոցային գործ․ Երեմյան ակադեմիան մեկնարկում է նոր ծրագիր

4 րոպեի ընթերցում

Հյուրանոցային գործ․ Երեմյան ակադեմիան մեկնարկում է նոր ծրագիր

Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան,
հանդիսանալով Հայաստանում հյուրընկալության ոլորտում իր տեսակի մեջ
եզակի մասնագիտական ուսուցում տրամադրող առաջին հաստատությունը,
շուտով մեկնարկելու է «Հյուրանոցային գործ» լրացուցիչ կրթական ծրագրով
իրականացվող գործնական դասընթացը։ Հայաստանում հյուրանոցային
ոլորտում նման ձևաչափով, միջազգային փորձի ուսումնասիրմամբ, տեսական
և գործնական հարուստ բաղադրիչներով դասընթաց կանցկացվի առաջին
անգամ՝ պատրաստելով մրցունակ և պահանջված մասնագետներ Երևանի և
մարզերի հյուրանոցների և հյուրատների համար։

Սա բացառիկ հնարավորություն է գործատուների համար՝ ապահովելու իրենց
աշխատակիցների մասնագիտական աճը և զարգացումը՝ ճկուն և գործնական
դասընթացների միջոցով։ Դասընթացները մշակվում են՝ հաշվի առնելով տվյալ
հյուրանոցի կամ հյուրատան առանձնահատկությունները, իրականացված
ուսուցման կարիքների գնահատումը, ինչպես նաև գործատուի կողմից
ներկայացված ցանկալի վերջնարդյունքը։

Դասընթացները նախատեսված են հյուրանոցային ոլորտի աշխատակիցների, նորավարտ մասնագետների, ուսանողների և ոլորտում գործունեություն սկսելու մտադրություն ունեցող անձանց համար։ Դրանք կբացեն կարիերայի աճի, մասնագիտական զարգացման և ոլորտ հիմնարար գիտելիքներով մուտքի նոր հնարավորություններ։

«Մեծ պատասխանատվությամբ ենք մեկնարկում այս ծրագիրը։ Ակադեմիայի՝
ոլորտում առաջատարի 6-ամյա գործունեությունը, հյուրընկալության ոլորտում
դասավանդման հարուստ փորձը, մրցունակ, արդյունավետ և երկարաժամկետ
գիտելիքի փոխանցելու բարձր կարողությունները դարձան հենք, որպեսզի մեր
ուսումնական ուղղություններին՝ խոհարարություն, հրուշակագործություն,
հյուրընկալություն և սպասարկում, մենեջմենթ, ավելացնենք նոր և պահանջված ուղղություն՝ «Հյուրանոցային գործ»։ Այս դասընթացի կազմմանը մոտեցել ենք ամենայն բծախնդրությամբ և բացառիկ պրոֆեսիոնալիզմով՝ ուսումնասիրելով ոլորտում աշխարհի լավագույն փորձը, հայաստանյան շուկայի զարգացման միտումները, աշխատաշուկայի կարիքներն ու մարտահրավերները»,- նշում է Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։

Դասընթացը ներառելու է շուրջ 30 թեմա՝ հյուրընկալության պատմությունից մինչև հյուրանոցային գործի կազմակերպում, սպասարկման մշակույթ, ֆինանսների կառավարում, օտար լեզուներ և այլն։

«Մեր 2500-ից ավելի շրջանավարտների հաջողության պատմություններն ամբողջ Հայաստանում և արտերկրում ևս մեկ անգամ փաստում են, որ Ակադեմիայում կրթությունը մրցակցային առավելություն է ոլորտում կարիերայի աճի համար։ Ուսանողների 90 տոկոսն Ակադեմիայում ուսումնառությունից հետո արդեն իսկ աշխատանքի անցել իրենց բնագավառներում։

Մեր «Հյուրանոցային գործ» նոր դասընթացը բացառիկ է իր բովանդակությամբ, գործնական կիրառելիությամբ և պրոֆեսիոնալ դասախոսների ներգրավվածությամբ։ Այն ընդգրկում է դասեր սպասարկման
առաջնային օղակից մինչև անվտանգության և առաջին օգնության
ծառայություն, ռեստորանի սպասարկումից մինչև առաջնորդություն,
հաղորդակցություն, հյուրանոցային մարքեթինգ և այլն»,- պատմում է Աիդա
Տիգրանյանը։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Երեմյան Ակադեմիայի հետ՝ զանգահարելով 012 405060 կամ 043
588000 (WhatsApp) հեռախոսահամարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում