Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը

2 րոպեի ընթերցում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի (CWR) Արարատի մարզի տեղամասում գտնվող ժամանակակից ջերմային տեսախցիկների համակարգն արդեն  մասնագետներին տրամադրում է տարածքի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալները։ Մշտադիտարկման համակարգի կատարյալ աշխատանքը ապահովում է Ucom-ի կողմից տրամադրվող բարձրակարգ ինտերնետ ծառայության օգնությամբ։

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են բացում բնապահպանական խնդիրների լուծման ճանապարհին։ Այս մոտեցման արդյունավետությունը հիմնավորապես ցուցադրում են Ucom հեռահաղորդակցության ընկերությունը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։ 

«Մենք Ucom-ում հավատում ենք, որ տեխնոլոգիաները պիտի ծառայեն մարդկանց և բնությանը։ Որպես հեռահաղորդակցության օպերատոր մենք արդեն ծառայում ենք Հայաստանի բնակիչներին՝ նրանց տալով որակյալ կապ։ Բայց ես նաև ուրախ եմ, որ մենք կարող ենք դրանից ավելին անել՝ օգնելով պահպանել երկրի բնությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ջերմային տեսախցիկների օգնությամբ մենք կարողանում ենք վերահսկել նույնիսկ ամենաբարդ մատչելի տարածքները՝ չխանգարելով կենդանիների բնական կյանքին։ Այս մեթոդը թույլ է տալիս իրական ժամանակում հայտնաբերել վտանգները և արագ արձագանքել դրանց։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում Ucom-ը՝ տրամադրելով նման որակի կապ», - բացատրում է FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Ներդրված տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս հիմնադրամին կատարել վայրի կենդանիների շարունակական մոնիթորինգ, ուսումնասիրել վտանգված տեսակների միգրացիոն ուղիները, գրանցել կենդանիների վարքային առանձնահատկությունները, իրականացնել ապօրինի որսի դեմ պայքարի 24/7 հսկողություն, կանխարգելել անտառային հրդեհները՝ ապահովելով արագ արձագանք: 

Այս ծրագիրը ցուցադրում է, որ տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտների փոխգործակցությունը նոր հեռանկարներ է բացում էկոլոգիական անվտանգության ապահովման և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի