Իրավունք

ՄՔԴ ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով . ՀՀ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ՄՔԴ ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով . ՀՀ ԱԳ փոխնախարար

Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում ընդգծվել է վաղ նախազգուշացման, վաղ գործողությունների և պաշտպանելու պարտականության հզոր մեխանիզմների անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հատուկ նստաշրջանը և դրան նախորդած խորհրդակցությունների գործընթացը լավ հնարավորություն են անդրադառնալու ձեռքբերումներին և քայլերին՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի մանդատով սահմանված ուժի անօրինական կիրառման կանխմանը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը երկխոսության շարունակականությանը՝ ուղղված փոխըմբռնման խթանմանը, իրավական շրջանակի ամրապնդմանը և հետագա առաջընթացի ապահովմանը՝ հիմնված  միջազգային իրավունքի և միջազգային հանրության լայն աջակցության վրա: 

Փոխնախարարը հավելել է, որ ՄՔԴ իրավասության և գործունեության զարգացման ցանկացած գործընթաց պետք է առաջնորդվի Հռոմի կանոնադրության հիմնարար սկզբունքներով և համատեղ հանձնառությամբ՝ կանխելու միջազգային հանրությանը մտահոգող ամենալուրջ հանցագործությունները: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում