Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը երթևեկության կազմակերպման փոփոխություններ է կատարել՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ՝ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց՝ միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։
2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։
Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ փոփոխությունը հետևյալն է. բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին՝ միայն ձախ ուղղությամբ։
Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում։