Վաշինգտոնը մտադիր է վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թեհրանի հետ. Axios

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով»,-նշում է պորտալը: 

Նշվում է, որ հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Աղբյուրը նաև հավելում է, որ Ուիթքոֆը և Արաղչին ուղիղ երկխոսություն են պահպանել նաև Իրանի և Իսրայելի միջև լարվածության ժամանակ և դրա ավարտից հետո: 

«Եթե հանդիպումը կայանա, ապա դա առաջին անձնական շփումը կլինի Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներից հետո»,-նշել է աղբյուրը։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ միջնորդավորված բանակցությունները սառեցվել էին, երբ հունիսի 12-ին Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով Իսլամական Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային օբյեկտներին։ Մի քանի օրվա ընթացքում Թել Ավիվն ու Թեհրանը հարվածում էին միմյանց տարածքին, ինչը հանգեցրել էր ինչպես նյութական, այնպես էլ մարդկային կորուստների։ Այնուհետև, Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրեց նաև ամերիկյան օդուժը։ Կողմերի միջև զինված հակամարտությունն ավարտվեց հունիսի 24-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարված հրադադարով։

Հայերեն English Русский

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

Ինչ է սպասվում Երևանում կայանալիք COP17 համաժողովում

Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները

Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

Երևան քաղաքի ավագանու նիստ