Եվրոպա

ԵԽ-ն կքվեարկի Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու հարցի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ն կքվեարկի Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու հարցի շուրջ

Եվրախորհրդարանը հուլիսի 10-ին քվեարկություն կիրականացնի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահության հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին վեց պաշտոնյաներ հայտնել են Politico-ին։

Նախաձեռնության հեղինակը ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան է։ 

Գերմանական dpa-ի տվյալներով՝ ԵԽ-ում քննարկումները տեղի կունենան հուլիսի 7-ին, իսկ արդեն հուլիսի 10-ին տեղի կունենա քվեարկությունը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդեպ անվստահություն հայտնելու պատճառներից մեկը նրա և Pfizer դեղագործական ընկերության այն ժամանակվա ղեկավարի միջև հաղորդագրությունների շուրջ առաջացած սկանդալն էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Բացի այդ, նախաձեռնության հեղինակ Պիպերեան մեղադրել է Եվրահանձնաժողովին Ռումինիայի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։

Եվրահանձնաժողովին անվստահություն հայտնելու հավանականությունը քիչ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է լինելու ձայների երկու երրորդը։ Այդուհանդերձ, շատ փորձագետներ կարծում են, որ սա իսկական փորձություն է լինելու 66-ամյա ֆոն դեր Լայենի համար։ 

Վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահություն հայտնելու հարց կբարձրացվի։ Նախորդ անգամ նման բան էր տեղի ունեցել 2014-ին, երբ Եվրահանձնաժողովը ղեկավարում էր Ժան-Կլոդ Յունկերը։ Նախաձեռնությունը, սակայն, վերջնարդյունքում բավարար աջակցություն չէր ստացել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում