Երկարաձգվել է Քաջարանի թունելի կառուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը
1 րոպեի ընթերցում

Երկարաձգվել է շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման համար հայտարարված միջազգային բաց մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 22-ը ժամը 16.00 (Երևանի ժամանակով)։
Մրցույթի մասին այլ մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հղմամբ: