Եվրոպա

Հայաստանի ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։ 

«Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-իր գրառման մեջ նշել է ԱԳՆ խոսնակը։ 

Անի Բադալյանը նաև հավելել է, որ Հայաստանն անհամբեր սպասում է սերտ համագործակցության՝ ավելի ուժեղ ներգրավվածության և նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։

Եվրոպական խորհուրդը հունիսի 30-ին տարածված գրառման մեջ նշել է․ «Վեց զբաղված և հուզիչ ամիսներից հետո ժամանակն է հրաժեշտ տալ Խորհրդում լեհական նախագահությանը։ Շնորհակալություն ձեր ամբողջ աշխատանքի համար։ Հուլիսի 1-ին մենք ասում ենք բարև Դանիային»։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում