Քաղաքացին կտուգանվի, եթե իր գործողությունների հետևանքով առաջանան անտառային հրդեհներ

4 րոպեի ընթերցում

Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը նկատելի ավելացել է։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փ\ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը նշեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում  հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2096 դեպք, նախորդ տարի՝ 787։  

«Սա հիմնականում մարդկային գործոնով է պայմանավորված։ Մարզերի կտրվածքով ներկայացնեմ, օրինակ, եթե Արարատի մարզում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 386 դեպք, 2024 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը եղել է 192, այսինքն, երկու անգամ ավելացել է։ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, նախորդ տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է։ Անտառային հողերի հրդեհների մասով ևս նկատելի աճ ունենք։ Նախորդ տարի գրանցվել է 5, այս տարի 20»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։  

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Բագրատ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվանից ունեն ներդրված համակարգ, որի միջոցով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը sms հաղորդագրության միջոցով իրազեկում է մարզային պատկան մարմիններին, որպեսզի կանխարգելիչ  միջոցառումներ ձեռնարկվեն։  

Անտառային տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհի բռնկման դեպքում արագ արձագանքելու գործում իր ներդրումն է ունենալու նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը նշեց, որ կանխարգելիչ աշխատանքները մի քանի ուղղություններով են՝ իրազեկում, պատասխանատվություն, տեխնիկական հագեցվածություն։  

«Ծառայությունը համալրվել է հակահրդեհային գույքով։ Օրինակ, Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով՝ կահավորված հատուկ համակարգով՝ 500 լ տարողությամբ ջրի բաքերով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե խողովակներով։ Քանի որ անտառային ճանապարհները դժվարանցանելի են, մասնագիտացված տեխնիկան դժվար է կարողանում մոտենալ հրդեհի օջախի տարածք, այդ առումով գործընթացը կազմակերպվելու է ամենագնաց մեքենաներով»,-ասաց Էդուարդ Կարապետյանը։  

Մասնագետը նշեց, որ եթե քաղաքացու գործողություններով պայմանավորված անտառային տարածքում հրդեհ բռնկվի, ապա օրենքով նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով։ Հետևաբար, հակահրդեհային նորմերի պահպանումը օրենքով պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։ 

«Եթե գտնվում եք բնության գրկում ցանկանում եք խարույկ վառել, ապա դա պետք է անել դրա համար հատուկ նախատեսված հատվածում։ Ավարտին անպայման պետք է համոզվել, որ կրակը մարվել է, պետք է կուտակված աղբը պարտադիր հավաքել, ապակե տարաներ չթողնել»,- նշեց նա։ 

Էդուարդ Կարապետյանն ընդգծեց, որ անտառային տարածքներում հրդեհների հասցրած վնասը բավական մեծ է լինում։ Այն մեծ վնաս է հասցնում էկոհամակարգին, իսկ վերականգնումը լինում է դժվար ու դրա համար պահանջվում է երկար ժամանակ։ 

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին