էներգետիկ ոլորտում պետական միջամտության համար կներդվեն կանխարգելիչ իրավական մեխանիզմներ

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը, որն առաջարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նախագծի հիմնական նպատակը էներգետիկ ոլորտում պետական միջամտության համար կանխարգելիչ իրավական մեխանիզմների ներդրումն է։

Նա ընդգծեց՝ ներկայում գործող կարգավորումները թույլ են տալիս պետական մարմիններին արձագանքել միայն արդեն իսկ արձանագրված խախտումներին, սակայն բացակայում են գործիքակազմեր, որոնք կստիպեն կանխել ռիսկերն ավելի վաղ փուլում։ 

«Էներգետիկ համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ են։ Պետք է ապահովել, որ պետությունն ունենա կանխարգելիչ միջամտության արդյունավետ լծակներ՝ հանրային շահերը և սպառողների իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Վարդանյանը։ 

Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, եթե լիցենզավորված անձի գործունեությունն առանձնապես ռիսկային է, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրարկումը մինչ վարույթի հարուցումը, սահմանել կանխարգելիչ միջոցառումների տեսակները, կիրառման կարգն ու իրավաչափության պայմանները։

Վարդանյանի խոսքով՝ նման մեխանիզմներ առկա են տարբեր երկրներում՝ հանրային ծառայությունների անխափանության և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության նպատակով։

Օրենսդրական փոփոխությունների նպատակն է կանխել այն իրավիճակները, երբ հնարավոր ռիսկերի դեպքում պետությունը կարող է արձագանքել միայն պոստֆակտում։ 

Հունիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթացը սկսելու մասին՝ շեշտելով կառավարող արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։ Նա նշել էր, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի հասանելիությունը հետագայում պետք է ապահովվի քաղաքացիների համար։ 

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նշել էր, որ պատրաստվում են իրավական ճանապարհով վիճարկել կառավարությանը կողմից նախաձեռնված գործընթացը, ընդգծելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երբեք նույնիսկ ակնարկ չի արել լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։ Ընկերությունն ընդգծել է, որ 2023-ի ներդրումային ծրագիրը կատարվել է 91.8 տոկոսով, իսկ համակարգի մի շարք գործառույթների արդյունավետությունը՝ զգալիորեն բարելավվել։ 

Հայերեն English Русский

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում