Երևան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

1 րոպեի ընթերցում

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

«Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները:

Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։

Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով»,մ- ասված է հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում