Անգոլան հայտնել է ադամանդագործության ոլորտում ՀՀ-ի հետ փոխգործակցության խթանման պատրաստակամություն. կայացել է երկու երկրների նախագահների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման և իրագործման հարցերին։

Անգոլայի նախագահն իր խոսքում հայտնել է, մասնավորապես, ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանման պատրաստակամություն՝ նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն այս բնագավառում ունի ձևավորված ավանդույթներ, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն։

Ըստ աղբյուրի՝ առանձնահատուկ ընդգծվել է նաև Անգոլայում «Թումո» կենտրոն հիմնելու նախաձեռնության կարևորությունը՝ դիտարկելով այն որպես արդյունավետ քայլ ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը նաև շեշտել են միջգերատեսչական խորհրդակցությունների խթանման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու ծրագրային համագործակցության համակարգման արդյունավետ մեխանիզմ։

Հայերեն English فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն