«Նոր գիրք»-23/25. Վան, Բաքման, Փարաջանով

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Սոնա Վան, «Այս աղջիկը» 

«Այս աղջիկը» ժողովածուն ամփոփում է Սոնա Վանի վերջին հինգ տարիների ստեղծագործական խճապատկերը: Բարդ հանգույցներով, պատումային խայտաբղետ զանազանությամբ և ինքնատիպ լեզվով բանաստեղծությունները նրբորեն պատկերում են կիսադեմը՝ աշխարհի ստվերները զննող կնոջ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ֆրեդրիկ Բաքման, «Բրիտ-Մարին գալիս է քաղաք»

Բրիտ-Մարին նյարդայնանում է խառնաշփոթից։ Եթե տեսնի՝ դանակ-պատառաքաղները խառնիխուռն լցված են դարակում, հաստատ սրտի կաթված կստանա, բայց չի դատապարտում մարդկանց անկիրթ, անփույթ կամ կասկածելի վարքը։ Նրա «օգնող» խորհուրդները մարդիկ ընկալում են որպես սուր քննադատություն, մինչդեռ չափից ավելի բծախնդիր այս կնոջ ներսում թաքնված է մեկ այլ Բրիտ-Մարի, որն ունի վառ երևակայություն, մեծ երազանքներ ու ջերմ սիրտ։ Ամուսնու հետ 40 տարի ապրելուց հետո Բրիտ-Մարին բացահայտում է նրա անհավատարմությունը, հավաքում է ճամպրուկներն ու նոր կյանք սկսում փոքրիկ քաղաքում։ Բորգում աշխատանքի է անցնում երիտասարդական կենտրոնում, որը փակվելու վտանգի տակ է։ Բրիտ-Մարին հայտնվում է քաղաքի տարօրինակ բնակիչների՝ անհավանական խառնամբոխի ներսում։ Նրան շրջապատում են կլասիկ հարբեցողներ, տոհմիկ անբաններ և ինքնուս խաբեբաներ։ Եվ ո՜վ զարմանք․ նա ստանձնում է անտաղանդ երեխաների ֆուտբոլային թիմը հաղթանակի տանելու բարդ գործը։ Ցավալի ու զվարճալի, քնքուշ ու ոգեշնչող վեպը համայնքային կապերի, մարդկային հարաբերությունների ուժի մասին է։ Եվ այս ամենը կատարվում է մի աշխարհում, որը հաճախ կարող է մենության դրդել անպատրաստ մարդուն։ Թարգմանիչ՝ Աշխեն Բախչինյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Սերգեյ Փարաջանով, «Հավերժական շարժում» 

«Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց»- գրեց Ֆեդերիկո Ֆելինին Փարաջանովի մահվան լուրն իմանալուց հետո: Բայց մինչ մահը Փարաջանովը հասցրեց ապրել մի արտասովոր, բուռն ու ցնցումներով լեցուն կյանք, որի մասին կարող եք կարդալ «Հավերժական շարժում» ընտրանիում: Գրքում ամփոփված են ռեժիսորի կյանքի ամենակարևոր դրվագները և գործունեության տարբեր փուլերը, մոտեցումը հեղինակային կինոյին և գեղարվեստական սկզբունքները: Ստացվե՞ց արդյոք «ամենաանազատ երկրի ամենաազատ մարդուն» վրեժխնդիր լինել աշխարհից սիրո միջոցով: Այդ հարցի պատասխանը կկարողանաք գտնել գրքի էջերին: Գիրքը լույս է ընծայել «Վերնատունը»։  

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին