Քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձի իրերում հայտնաբերել են հոգեմետ դեղահաբեր
1 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ խուզարկության են ենթարկել ազատազրկված անձին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Խուզարկության արդյունքում վերջինիս անձնական իրերում առկա տաբատի գրպաններից հայտնաբերվել է 10 հոգեմետ դեղահաբ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։