Սպորտ

Հայաստանը ներկայացնող 12 բռնցքամարտիկ անցել է Աբաշիձեի մրցաշարի կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող 12 բռնցքամարտիկ անցել է Աբաշիձեի մրցաշարի կիսաեզրափակիչ

Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ևս 7 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշայիններ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը, 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը և 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Այս մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 

Կիսաեզրափակիչում են նաև Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը, Իշխան Հովսեփյանը և Համլետ Հարությունյանը։

Մրցաշարին մասնակցող Հայաստանը ներկայացնող 16 բռնցքամարտիկներից 12-ը կիսաեզրափակչում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում