Սպորտ

«Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ

Միլանի «Ինտեր»-ը դուրս է եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին տուրի խաղում «Ինտեր»-ը մրցեց արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ակումբի հետ ու առավելության հասավ 2:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Էսպոսիտոն ու Բաստոնին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր»-ը հաղթահարեց խմբային փուլի արգելքը: Նրանց հաջորդ մրցակիցը բրազիլական «Ֆլումինենսե»-ն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հանդիպման ավարտից հետո «Ինտեր»-ի և «Ռիվեր Փլեյթ»-ի ֆուտբոլիստների միջև բախում է եղել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում