Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 2-րդն է Մումբայի մրցաշարում
1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հնդկաստանում անցկացված «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղարիբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջել հնդիկ գրոսմայստեր Լալիթ Բաբուին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Մրցանակակիրների շարքում են նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որոնք 7 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ և 7-րդ հորիզոնականները: