Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արձագանքել է Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված լինելու լուրերին

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արձագանքել է Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված լինելու լուրերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված լինելու մասին լուրերը:

«Մենք չենք մեկնաբանում տրանսֆերային սպեկուլյացիաներն ու շշուկները»,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են անգլիական ակումբի մամուլի ծառայությունից: 

Ավելի վաղ բրիտանական և ռուսական ԶԼՄ-ները գրել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։ Մասնավորապես, Goal.com կայքը գրել էր, որ անգլիական ակումբը Սպերցյանին դիտարկում է որպես պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին փոխարինող, որի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում