ՀՀ ԱՍՀ նախարարը շնորհակալագիր է հանձնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՊՀԾ ղեկավարին

3 րոպեի ընթերցում

«Կառուցելով սոցիալական դիմակայունությունը. պետական ծրագրում պարենային քարտի ներդրման Հայաստանի ուղին և ավելին» խորագրով միջոցառման շրջանակում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալագիր է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուին Հայաստանի պետական ծրագրերում պարենային քարտերի մեխանիզմի ներդրման աշխատանքում ԱՍՀ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել տկն. Սկաուին Հայաստանում իր կատարած արդյունավետ և նշանակալի աշխատանքի, ինչպես նաև ՊՀԾ-ի և նախարարության միջև կառուցողական ու ամուր համագործակցության համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Բուն հարակից միջոցառումը նվիրված է եղել պետական ծրագրում պարենային քարտի ներդրման Հայաստանի առաջընթացին՝ որպես սոցիալական դիմակայունության և սոցիալական պաշտպանության ենթակառուցվածքների ամրապնդման ավելի լայն ռազմավարության մաս։ Անդրադարձ է արվել նաև Հայաստանի հրատապ արձագանքման ծրագրերի համատեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքին՝ ՊՀԾ-ի հետ համատեղ էլեկտրոնային քարտերի (e-քարտերի) նորարարական տեխնոլոգիայի փորձարկման գործում։

Բանախոսել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Նաննա Սկաուն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության մասնագետ Արմենուհի Հովակիմյանը, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը։ Քննարկումը վարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ 

Մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականն այն մասին, թե ինչպես է Հայաստանը ձևավորում ճկուն, ներառական և հեռանկարային սոցիալական պաշտպանության մոդելներ, որոնք նպատակ ունեն ապահովել համայնքների դիմակայունությունը և բարեկեցությունը՝ հատկապես սոցիալական և տնտեսական մարտահրավերների պայմաններում։ 

Հայերեն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում