Սպորտ

Հայ շախմատիստները սկսել են պայքարը «Aktobe Open 2025» մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները սկսել են պայքարը «Aktobe Open 2025» մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը «Aktobe Open 2025» միջազգային մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին Հայաստանից մասնակցում են Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանն ու Հրայր Սիմոնյանը:  

Երկրորդ տուրից հետո Արթուր Դավթյանը երկու հաղթանակով 4 առաջատարների շարքում է: 0,5-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանն ու Հրայր Սիմոնյանը: 

«Aktobe Open 2025» շախմատային միջազգային մրցաշարի Մաստերս ենթախմբում մրցում է 68 մասնակից, որտեղ ամենաբարձր վարկանիշն ունի Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանգը (2701 միավոր):   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում