2 րոպեի ընթերցում
ՀՀ մայրաքաղաքում hունիսի 16-ից 23-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 276, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 72 և 1556 այլ իրավախախտում։
Ըստ աղբյուրի՝ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 366-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 34-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 65-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 51 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14 429 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 283 տրանսպորտային միջոց։
Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ 225 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 638, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկելու՝ 3, չամրակապված վարելու՝ 3 654, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 153, վարելու ընթացքում ծխելու՝ 355, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 545, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 32, արագության գերազանցման՝ 1914 և 4171 այլ իրավախախտում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ 569 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1623-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 268-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 5 բեռնատար, 198-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 35 անձ։