Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարը քննարկում է ունեցել Հնդկաստանի Ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը քննարկում է ունեցել Հնդկաստանի Ինքնազբաղված կանանց ասոցիացիայի տնօրենի հետ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Ինքնազբաղված կանանց ասոցիացիայի (Self Employed Women’s Association – SEWA) տնօրեն, Հնդկաստանում հայտնի սոցիալական ակտիվիստ Ռիմա Նանավատիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, որոնք առնչվում են կանանց տնտեսական ակտիվությանը, ինքնազբաղվածության և սոցիալ-տնտեսական ներառման խթանմանը։ Կարևորվել է նաև կանանց կարողությունների զարգացմանն ու մասնագիտական վերապատրաստմանը միտված ծրագրերի իրականացումը, այդ ուղղությամբ փորձի փոխանակումը։ 

Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել SEWA-ի միջազգային փորձը և ընդգծել, որ կանանց տնտեսական ներուժի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են տարվում։ 

Կողմերը պայմանավորվել են համագործակցել փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների մշակման և գործարկման համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում