Հայ շախմատիստները Մումբայի մրցաշարի առաջատարին զիջում են կես միավորով
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրից հետո Արսեն Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը ու Մանուէլ Պետրոսյանն առաջատարին զիջում են կես միավորով ու ունեն 6-ական միավոր:
«Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: