Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության հնարավորությունները սոցիալական արդարության և մարդկային եղբայրության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։

Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ որպես արդյունավետ հարթակ երկրների միջև ոլորտային երկխոսության և համագործակցության խթանման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և կարող են դառնալ համագործակցության հիմք։ Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը շեշտել է, որ սոցիալական արդարության, համերաշխության և մարդկային եղբայրության թեմաները լիովին համահունչ են իրենց գործունեության արժեքային համակարգին և առաջնահերթություններին, ու այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել համատեղ։

Ըստ այդմ՝ կողմերն առանձնացրել են համագործակցության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել նշված ուղղություններով սկսելու հստակ քայլերի մշակման գործընթաց։

Հայերեն العربية Türkçe

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում

Գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է Մադրիդի մայրուղին

Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը

Հայաստանի դպրոցական սնունդ ծրագրի հաջողված փորձը ներկայացվում է COP17-ում

Եգիպտոսը որոշել է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում