ՀՀ վարչապետն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ՝ ՀՀ կառավարության և Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա համագործակցության համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն մեզ համար, և պալատը կարող է կաևոր դերակատարություն ունենալ այս հարցում։

ՀԱԱՊ նախագահ Էլինա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսությանն աջակցելու համար և ընդգծել հետագա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: Այնուհետև ներկայացվել են ՀԱԱՊ-ի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նրա հանձնառությունը՝ ծառայելու որպես կամուրջ Կառավարության և բիզնես համայնքի միջև:

Հանդիպմանը քննարկվել է տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:

Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ:

Հայերեն English Español Русский 中文

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters