Սպորտ

Հայկական Պրեմիեր լիգայի թիմերը շարունակում են համալրել կազմերը

2 րոպեի ընթերցում

Հայկական Պրեմիեր լիգայի թիմերը շարունակում են համալրել կազմերը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանից հետո ու ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկակական ակումբները շարունակում են համալրել կազմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը: 2023/24 թթ. մրցաշրջանում նա «Փյունիկ»-ի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, Խամեսը «Փյունիկ»-ում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Երևանի «Արարատ-Արմենիա»-ին է միացել բրազիլացի հարձակվող Ժոաու Լիման:

25-ամյա ժոաուն «Վիլա Նովա»-ի ու «Գոյաս»-ի սան է, պրոֆեսիոնալ մակարդակով նորմուտը նշել է հենց վերջինիս հիմնական թիմում, տեղափոխվել ԱՄԷ, այնուհետև՝ Պորտուգալիա, որտեղ էլ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջանների ընթացքում:

2025/26 մրցաշրջանին ընդառաջ «Արարատ»-ի առաջին նորեկն է 28-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը:

Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Փյունիկ»-ում, «Սևան»-ում, «Նոա»-ում, կիպրական «Օլիմպիակոս»-ում, «Վան»-ում, տաջիկական «Իստիկլոլ»-ում, վրացական «Թելավի»-ում, «Ալաշկերտ»-ում և «Վեստ Արմենիա»-ում:

Նա նաև հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, ինչպես նաև մեկ խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում