Սպորտ

Հովհաննես Բաչկովը հաջորդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը հաջորդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում

Օլիմպիական խաղերի ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Ստամբուլ քաղաքում կայանալիք պորֆեսիոնալ երեկոյի ընթացքում Հովհաննես Բաչկովը կմենամարտի 63,5 կգ քաշային կարգում, իսկ մրցակիցը ուզբեկ Շոհջահոն Էրգաշևն է:  

Մենամարտը նախապեսված է հուլիսի 2-ին:

Ավելի վաղ` ընթացիկ տարվա մարտին, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental տիտղոսը:  

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ անցկացրել է 7 մենամարտ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում