Սպորտ

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթել է Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկության իր ենթախմբում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը հաղթել է Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկության իր ենթախմբում

Մոլդովայում շարունակվում է թենիսի Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց հավաքականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին:

Մենախաղում հաղթանակ են տարել Ալինա Սողոմոնյանը (7:6 6։1) և Անի Ամիրաղյանը (4։6, 6։3, 6։4)։ Մենախաղերում պարտությունից հետո Մալթայի հավաքականը հրաժարվել է զուգախաղից։

Մալթայից բացի Հայաստանի հետ նույն խմբում էին ընդգրկված նաև Անդորրայի ու Սան Մարինոյի հավաքականները։

1-ին տուրում Հայաստանի ընտրանին 3։0 հաշվով հաղթել էր Սան Մարինոյի հավաքականին, 2-րդ տուրում 2։1 հաշվով առավելության էր հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ։

Հայաստանի հավաքականը հաղթում է իր ենթախմբում և Մոլդովայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ վիճարկելու է 2-րդ խումբ դուրս գալու ուղեգիրը։

Վաղը Հայաստանի ընտրանին կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում