Իրավունք

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։  

Մեղադրանքի համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հարությունյանը, ըստ գործի նյութերի, ճիշտ չէր արձագանքել «Ցորի» զորամասի կողմից Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման ահազանգին՝ կարծելով, թե մոտեցող ուժերը «յուրայիններ» են, ինչն ըստ դատախազության՝ հանգեցրել է ծանր հետևանքների։ 

Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր պատժաչափը։ Դատավճռի համաձայն՝ Հարությունյանի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, մնում է ուժի մեջ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում