Վարչապետն անհեթեթ է համարում եկեղեցու հետ հնարավոր քաղաքացիական բախումների մասին պնդումները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթ է համարում որոշ քաղաքական գործիքչների այն պնդումները, թե հոգևորականների հետ ստեղծված իրավիճակում կարող են քաղաքացիական բախումներ լինել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով մի շարք հոգևորականների հասցեին իր կողմից արված գրառումներին։

«Դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում իմ հայտարարությունները։ Եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, կարող են դատի տալ և այդ ապացույցները կներկայացվեն, կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Ընդ որում, իմ դիրքորոշումներն ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որ եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցել է որպես Հայ առաքելական եկեղեցի»,-ասել է վարչապետը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգևորականների դեմ պայքարը բերելու է քաղաքացիական բախումների՝ վարչապետը նշել է, որ դա անհեթեթություն է համարում։ 

«Ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցությունը, կատարյալ անհեթեթություն։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել և, ըստ էության, բախումներ չեն եղել, հիմա մենք բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում և այդ հոգևոր խնդիրն իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների և քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի»,-ընդգծել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ցույց է տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Համաբարբառ կանոնագիրք հայոց» կանոնագիրքը՝ նշելով, որ դրանում հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում։ 

«Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել Հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով և կանոններով»,-շեշտել է Փաշինյանը։

Հայերեն Español 中文

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters