Տնտեսություն

ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին

Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ի ասուլիսում անդրադառնալով իրանա-իսրայելական հակամարտության խորապատկերում ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայելու պատրաստ լինելու վերաբերյալ հարցին՝ նշեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին: Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել, մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը: Այդ կոնտեքստում, քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք՝ կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշեց ԿԲ նախագահը:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում