Հայաստանի թենիսի կանանց ընտրանին հաղթանակով է մեկնարկել Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում
1 րոպեի ընթերցում

Մոլդովայում մեկնարկել է Բիլլի Ջին Քինգի թենիսի գավաթի խաղարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մեկնարկում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ:
Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6:1 6։1) ու Ալինա Սողոմոնյանը (6:4 1։6 6։3)։
Անի Ամիրաղյան-Ալինա Սողոմոնյան զույգը հաղթել է զուգախաղում (6:2 6։1)։
Հայաստանի հավաքականի ավագը Գայանե Մովսիսյանն է։
Սան Մարինոյից բացի Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Մալթայի ու Անդորրայի հավաքականները։
Կարդացեք հոդվածը` Русский