Վրաստան

Վրաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայթ Թոլքեի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sputnik Վրաստան գործակալության տելեգրամյան  ալիքը։ 

«Կողմերը քննարկել են Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության հարցերին և Վրաստանի դերին կայունության ապահովման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոչորիշվիլին հաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը ամրապնդել ռազմավարական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում