Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձել է արագ շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Մարտիրոսյանը հանդես է եկել «Freedom» թիմի կազմում, որտեղ ընդգրկված են եղել նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լե Քուանգ Լիեմը (Վիետնամ), Սամուել Սևյանը (ԱՄՆ), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան), Ալեքսեյ Սարանան (Սերբիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Թեոդորա Ինյացը (Սերբիա) ու Սարբարթո Մանին (Հնդկաստան):

Առաջին տեղում հնդկական «MGD1» թիմն է, իսկ երկրորդը` «Hexamind»-ը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում